Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 2-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձել են Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս հարցերի շուրջ ելույթով է հանդես եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը։

Նիստին Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացումը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին հրավիրված է եղել և ելույթ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը։Նիստին մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։

Նախարարները որոշել են 2015թ. ՀԱՊԿ անունից կատարվելիք հայտարարությունների տասը թեմաները, որոնցից երեքը՝ Հայաստանի նախաձեռնությամբ։Նախարարները Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ընդունել են համատեղ հայտարարություն։

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը