Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելը կարևոր է ցեղասպանությունների կանխման տեսանկյունից. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՐՊԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելը կարևոր է ոչ միայն հայերի համար` արդարության վերականգնման տեսանկյունից, այլև ողջ աշխարհի համար, որ կանխարգելվեն ապագա ցեղասպանությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միաձայն ընդունմանը:

«Նրանք, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ և ճանաչել Ցեղասպանությունը, փորձում են ժխտողականության քաղաքական գիծ տանել ` տարբեր կերպարանքներով: Այդ տեսանկյունից չափազանց կարևոր է ժխտման քրեականացումը, որովհետև երբ մենք պայքարում ենք Հայոց ցեղասանության ճանաչման և դատապարտման համար, դա ոչ միայն կարևոր է հայերի, այլ ողջ աշխարհի համար, որ ապագայում չկրկնվեն ցեղասպանությունները: Եթե ժամանակին Հայոց ցեղասապանությունն ստանար այն արձագանքը, որ հիմա է ստանում, շատ ավելի քիչ է հավանական այլ ցեղասպանությունների իրականացումը»,- ասաց Քոչարյանը:

Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Կիպրոսն առաջին եվրոպական եւ երկրորդ պետությունն է աշխարհում Ուրուգվայից հետո, որպաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Կիպրոսի ներկայացուցիչների պալատը 1975թ.ապրիլի 24-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը:

Հայերեն English Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին