Կիևում Հայոց ցեղասպանության ոգեկոչման վահանակներ են կանգնեցվել

1 րոպեի ընթերցում

Կիևում Հայոց ցեղասպանության ոգեկոչման վահանակներ են կանգնեցվել

ԿԻԵՎ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ապրիլի 2-ին Մեծ եղեռնի ոգեկոչման վահանակներ են տեղադրվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեևի ամբողջ տարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում նման գրառում է կատարել սոցցանցի օգտատեր Արման Աբովյանը: Վահանակների վրա պատկերված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը և կարգախոսը` «Հիշում եմ և պահանջում», ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Ուկրաինայի հայ համայնքին ուղղված գրառման մեջ ֆեյսբուքյան օգտատերը, մասնավորապես, գրում է. «Այսօր ամբողջ քաղաքում նման վահանակներ են տեղադրել: Եվ դա արել են մերոնք: Չնայած քաղաքական արկածախնդրություններին, Ուկրաինայում տիրող բարդ իրադրությանը, թյուրքերի և ադրբեջանցիների հավանական վայնասունին, մերոնք պարզապես վերցրեցին ու արեցին դա: Ճանաչելով ձեզ`գիտեմ, որ սա միայն սկիզբն է...Թեկուզ Ուկրաինայի պաշտոնական իշխանություններն իրենց մեջ քաջություն չգտան իրավականորեն ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, դուք չեք հապաղում, անում եք այն, ինչ ձեր խիղճն ու պատիվն են թելադրում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում