ՀՀ կառավարությունն ավելացրեց այս տարվա առաջին կիսամյակում ԼՂՀ-ին տրամադրվող վարկի գումարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխությունկատարեց իր՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ԼՂՀ կառավարությանը տրամադրվող վարկի գումարնավելացրեց:Հայաստանի կառավարությունը նախորդ տարի որոշել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում պետք է տրմադրի 21 միլիարդ 822.8 միլիոն դրամ, սակայն, նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ընդունված փոփոխություններով որոշվեց ՀՀ 2015 թվականի պե­­տա­կան բյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նա­խա­տեսված հատկացումների միջ­եռամս­յակային տեղաշարժի մի­ջո­ցով 2 միլիարդ դրամն այս տարվա չորրորդ եռամսյակից տե­ղափոխել առաջին կիսամյակ, իսկ «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախ­սա­յին ծրագ­րի գծով չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ կտեղափոխի 3 միլիարդ 500 միլիոն դրա­մ:

Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվի ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում բյուջետային ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ծախսերի սահուն կեր­պով իրակա­նա­ցման համար:

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը