Վիրահայոց թեմի առաջնորդը Իլիա 2-րդ պատրիարքին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Վիրահայոց թեմի առաջնորդը Իլիա 2-րդ պատրիարքին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերը

ԹԲԻԼԻՍԻ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Թբիլիսիի Պատրիարքարանում քննարկել են ինչպես հայ-վրացական կրոնական խնդիրները այնպես էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Վիրահայոց թեմի մամուլի դիվանից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ Վազգեն սրբազան Միրզախանյանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված համայնքային ծրագրերը ներկայացնելուն զուգահեռ պատրիարքին է փոխանցել Վրաստանի հայ հավատացյալների անունից խնդրանք-առաջարկ՝ կապված Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի ոգեկոչման հետ:

Գալիք Սուրբ Զատկի տոնի առիթով թեմակալ առաջնորդը վրաց պատրիարքին է նվիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Հարության և Ավետման պատկերներով մանրանկարներ: Նորին Սրբությունն էլ Հայ Եկեղեցու՝ Վիրահայոց թեմի առաջնորդին և ընկերակցող ամդամներին է փոխանցել վրաց վարպետների ձեռքով պատրաստված զատկական խորհրդանիշեր:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն իր օրհնությունն է փոխանցել հայ հավատացյալներին և եղբայրական ողջույններ հղել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում