Հասարակական

Արմեն Աշոտյանն անիմաստ է համարում անմոռուկների հետ կապված աղմուկը

2 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանն անիմաստ է համարում անմոռուկների հետ կապված աղմուկը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անիմաստ է համարում անմոռուկն»րի հետ կապված աղմուկը: Ապրիլի 1-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ «մենք, որպես հասարակություն, դեռևս չենք մշակել մեր մեջ ազգային, պետական խորհրդանիշների պաշտամունքի և օգտագործման մշակույթը»:

«Սա ակնհայտ է նաև առանց անմոռուկի: Ես չեմ հասկանում «սմայլիկներով» գրառումները, որոնք քննադատում են այս կամ այն դպրոցի կամ շենքի զարդարումը: Գուցե անճաշակություն է, գուցե չափն անցնում են, գուցե տեղին չեն օգտագործում խորհրդանիշը: Իհարկե, չեմ կարող պատկերացնել անմոռուկով տարոսիկ: Մենք մի քիչ էլ չափազանցնում ենք, շատ ենք ընկնում այդ դպրոցների տնօրենների հետևից, թեման, իմաստը շեղում ենք: Անիմաստ է, որ ինչ-որ մեկն ամեն օր փորձում է որսալ նոր անմոռուկային սկանդալ, օրվա կադր անի և ասի` այս ի՞նչ եք անում: Դրա ժամանակը չէ: Ավելի հեշտ է՝ տեսաք մի բան, գնացեք, մոտեցեք, ասեք՝ «Մի արեք նման բան»: Պետք է խնդիրը շտկենք, ոչ թե շոու սարքենք դրանից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ երբ ամերիկյան դրոշը կամ դրա գույները կարող են հայտնվել նաև անձնական օգտագործման պարագաների վրա, ու ամերիկացիների համար դա ազգային հպարտության ինչ-որ մաս է, ինքը չի ընդունի, եթե եռագույնով, օրինակ, ինչ-որ ներքնաշոր արտադրեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում