Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին 10-րդն է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին 10-րդն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում մնացել է նույն տեղում:

Հայ շախմատիստը ինչպես և նախորդ ամիս 10-րդ հորիզոնականում է: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի մյուս ներկայացուցիչներնաշխարհի 100 լավագույնների շարքում դասավորվել են այսպես` Գաբրիել Սարգսյան 67-րդ հորիզոնական, Սերգեյ Մովսիսյան` 73-րդ, Տիգրան Պետրոսյան` 86-րդ Վլադիմիր Հակոբյան` 92-րդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում