Գերմանացի 200 դերասաններ Վերֆելի վեպի ընթերցումով կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Գերմանացի 200 դերասաններ Վերֆելի վեպի ընթերցումով կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի 40 ժամ տևողությամբ և գերմանացի 200 դերասանների մասնակցությամբ հիշատակի միջոցառում տեղի կունենա Նյունբերգի պետական թատրոնի բեմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկենˋ հավելելով, որ ներկայացվելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռնա 40 օրը» վեպը:

Բացի այդ, միջոցառման օրը ելույթ կունենան Գերմանիա այցելած հայտնի ցեղասպանագետներ, ելույթ կունենա հայազգի երգչուհի Հրաչուհի Բասենցը:

Միջոցառման նպատակն է գերմանական հասարակությանը իրազեկել Հայոց ցեղասպանության մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում