Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ՆԻԿՈՍԻԱ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթի` ապրիլի 2-ին, Կիպրոսի ժամանակով ժամը 11-ին այդ երկրի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը:Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Կիպրոսի իր հավաստի աղբյուրները, օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները: Օրինագիծը, որ խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ:

Աթենքում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի փոխանցմամբ, Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն բանաձեւի ջերմ զորակիցն է եւ բանաձեւի ընդունման կարեւորության մասին խոսել էր դեռեւս նախորդ տարի նոյեմբերին Երեւան այցելության ժամանակ:

Կիպրական cyprus-mail.com կայքը գրում է, որ մարտի 30-ին խորհրդարանում կայացել են բուռն քննարկումներ օրինագծի առնչությամբ: Խորհրդարանականների մի մասը պահանջում է, որ քրեական պատասխանատվություն պահանջվի այն ցեղասպանությունների հանդեպ, որոնք ճանաչվել են միջազգային հանրության եւ միջազգային դատարանի կողմից, մինչդեռ խորհրդարանի նախագահը ցանկանում է օրինագծում փոփոխություն մտցնել, որպեսզի քրեական պատասխանատվություն պահանջվի ոչ միայն միջազգային դատարանի, այլեւ Կիպրոսի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների նկատմամբ:Եթե օրինագիծը ընդունվի, ապա ցեղասպանության ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով:

Եթե Կիպրոսի խորհրդարանը կողմ քվեարկի բանաձեւին, ապա կդառնա Եվրոպայում 4-րդ պետությունը Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

Կիպրոսն առաջին եվրոպական եւ երկրորդ պետությունն է աշխարհում Ուրուգվայից հետո, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Կիպրոսի ներկայացուցիչների պալատը 1975թ. ապրիլի 24-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա