Համաշխարհային բանկի կանխատեսումը` Հայաստանի տնտեսական աճի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի պաշտոնյան Հայաստանում տնտեսության աճի կանխատեսումներ է արել` նշելով, որ 2015 թվականին մոտ կլինի զրոյական մակարդակին, իսկ լուրջ ցնցումների պարագայում կդրսևորի բացասական աճի միտում: Լրագողների հետ հանդիպմանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին նշեց, որ միջազգային շուկաներում ձևավորված գները շահավետ չեն Հայաստանի համար, սակայն ավելի զգալի համարեց տարածաշրջանային տնտեսության ազդեցությունը: «Միջազգային շուկաներում ձևավորված գները, մասնավորապես պղնձի գինը անկայունություն է ցուցաբերում, ինչը կարող է շարունակվել: Սակայն կարծում ենք, որ ամենամեծ ազդեցությունը կունենա տարածաշրջանային տնտեսության և մասնավորապես Ռուսաստանի տնտեսության անկումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բեյլին:

Նա հայտնեց, որ ՀԲ-ի վերանայված կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճը կլինի մինչև 0.8 տոկոս: «Սակայն այդ փոքր դրական աճը կարող է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան: Այդ ցնցումները կարող են լինել հիմնական առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի և եվրոպական երկրների տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում, բայց դա կարող է կախված լինել նաև տարադրամի փոխարժեքի կտրուկ փոփոխությունից»,- ասաց Լորա Բեյլին: Չնայած դրան՝ Համաշխարհային բանկի ներկայացուցչը կանխատեսումներ չարեց դրամի և դոլարի փոխարժեքային տատանումների վերաբերյալ:

Հայաստանի կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը 2015 թ. գնահատել է 0,4-2 տոկոսի միջակայքում՝ պայմանավորված արտահանելի հատվածի աշխուժացմամբ, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում՝ մինչեւ 1.6 տոկոս:

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան