Լոս Անջելեսի զբոսայգին կհյուրընկալի Ցեղասպանության ականատեսների 8-15 ոտնաչափ բարձրությամբ լուսանկարները

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի զբոսայգին կհյուրընկալի Ցեղասպանության ականատեսների 8-15 ոտնաչափ բարձրությամբ լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հիշատակմանը նվիրված յուրօրինակ ցուցահանդես կկազմակերպվի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով massispost.com-ը, մեկ ամիս տևողությամբ ցուցահնդեսի մեկնարկը կտրվի ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Գրանդ» զբոսայգում:«Այ(i)ականատես» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ միմյանց հետ կապակցված ոչ համաչափ հուշարձանների վրա եռաչափ գրաֆիկայով կպատկերվեն Ցեղասպսանությունից ողջ մնացած ականատեսների լուսանկարները: Հուշարձանները չեն ունենալու ուղիղ անկյուններ, ինչը խորհրդանշելու է անհավասարակշիռ աշխարհը, որը մշտապես պատերազմի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի մեջ է: Դրանք ունենալու են 8-15 ոտնաչափ բարձրություն:

Ցուցադրության գաղափարի հեղինակներն են Արա Օշականը և Լևոն Պարյանը, ինչպես նաև ճարտարապետ Վահագն Թովմասյանը: «Այ(i)ականատես»-ը լինելու է իր տեսակի մեջ առաջին ցուցադրությունը «Գրանդ» զբոսայգում:

«Այս հիասքանչ ձեռնարկը հարգելու է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը և պատմելու է աշխարհին 20-րդ դարի ամենասարսափելի կոտորածներից մեկից ողջ մնացած ականատեսների պատմությունները»,- նշել է Լոս Աջելեսի կառավարիչների խորհրդի նախագահ Միքայել Անտոնովիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում