Լիոնում պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը

1 րոպեի ընթերցում

Լիոնում պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Լիոնում վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, Անտոնեն Պոնսեի հրապարակում կանգնեցված հուշակողթողի 36 սյուների մեծ մասի վրա գրել են վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ: 2006 թվականին այս հուշարձանի բացման առիթով Լիոնի ժխտողականները, թուրքական շրջանակներին ծառայություններ մատուցելով, բողոքի ցույց էին կազմակերպել` ֆաշիստական կարգախոսներ վանկարկելով: «Սա առաջին դեպքը չէ, որ 1,5 միլիոն նահատակների հիշատակը հավերժացնող կոթողը վանդալիզմի զոհ է դառնում: Հիշողության սպանդի հեղինակներին քաջարելում է ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի բացակայությունը: Նրանք չեն զինաթափվում»,- գրում է Nouvelles d'Armenie-ն:

Ֆրանսիայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ՝ այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում