Հասարակական կազմակերպությունները դրական են գնահատել «ՀԿ-ների մասին» օրենքի փոփոխված տարբերակը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը մարտի 24-ին հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի փոփոխված տարբերակը:

Օրենքի նախագծի վերաբերյալ ՀԿ-ների կարծիքը պարզելու նպատակով «Արմենպրես»-ը զրուցեց «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ նախագահ Տիրայր Մուրադյանի և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» ՀԿ փաստաբան Արման Խաչատրյանի հետ:

«Հասարարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում կոնկրետ ինձ համար ամենադրականը համարում եմ այն, որ այժմ ՀԿ-ները կարող են իրենց իրավաբանների միջոցով (հիմնականում հասարակական հիմունքներով) պաշտպանել իրենց շահառուների իրավունքները դատարանում. նախկինում մենք նման լիազորություն չունեինք: Բացի այդ` ՀՀ արդարադատության նախարարության առաջարկվող նախագծում հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռվում իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն կամ վճարովի ծառայություններ մատուցել, ինչը ՀԿ-ներին թույլ է տալիս լուծել ֆինանսական կայունության խնդիրը, որը յուրաքանչյուր հասարակական կազմակերպության գերնպատակն է»,-նշեց «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ նախագահ Տիրայր Մուրադյանը:

Նա նկատեց, որ օրենքի նախագծում ՀԿ-ներում կամավորների ներգրավվածության հետ կապված որոշակի փոփոխություններ են կատարվել: «Մեզ մոտ ցանկացած կամավորի առկայությունը հարկային մարմինները կարող են որպես ստվերային աշխատուժ համարել: Այս խնդիրը կարգավորելու համար օրենքի նախագծով առաջարկվում է կամավորներին ներգրավել ոչ թե որպես վարձու աշխատողների, այլ կազմակերպության համար 5 օր անընդմեջ աշխատելու համար, նրա հետ կնքվում է ոչ աշխատանքնային պայմանագիր, և նա այդ օրերի համար վարձատրվում է, ինչը տրամաբանական է»,-շեշտեց Տիրայր Մուրադյանը:

Նա նաև դրական գնահատեց օրենքի նախագծի նախնական տարբերակում առկա պարտադիր աուդիտի վերաբերյալ կետի վերացումը: «Ըստ օրենքի նախագծի նախկին կարգավորման, եթե ես միջազգային որևէ կազմակերպությունից դրամաշնորհ եմ ստանում, ապա պետք է հաշվետու լինեմ ոչ միայն այդ կազմակերպությանը և հարկային մարմիններին, այլև ՀՀ արդարադատության նախարարությանը, ինչն անընդունելի էր»,-ընդգծեց Մուրադյանը և հավելեց, որ պետությանը պարտադիր հաշվետվություն պետք է ներկայացնեն միայն պետական կառույցների տրամադրած ֆինանսական միջոցների դեպքում: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում: Իհարկե, դեռևս որոշակի կետերի շուրջ պետք է աշխատանքներ տարվեն, օրինակ` հասարակական կազմակերպությունների գրանցման հետ կապված մեկ օրինակելի ձևի ընդունումը, որից բոլորը կօգտվեն և նման այլ տեխնիկական խնդիրներ, սակայն, իմ կարծիքով, վերը նշված օրենքի նախագիծը չի խոչընդոտում հասարակական կազմակերպությունների գործունեությանը»,-ասաց նա:

Իր հերթին «Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամ» ՀԿ փաստաբան Արման Խաչատրյան նույնպես դրական գնահատելով վերը նշված կետերի ընդունումը`նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպած բոլոր քննարկումները կառուցողական մթնոլորտում են անցել և քննարկումների ժամանակ բարձրացված բոլոր հարցերը ներառվել են նախագծում: «Անշուշտ, օրենքի նախագիծը դեռ պետք է Ազգային ժողովում անցնի քննարկումների և ընթերցումների փուլը, և լավ կլիներ, որ բոլոր շահառուների շահերը հաշվի առնելով` օրենքը շատ չբարդացնի ՀԿ-ների կյանքը` նպաստելով քաղաքական հասարակության հետագա զարգացմանը և ամրապնդմանը»,-հավելեց նա:

2014թվականին նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախնական նախագիծը լուրջ քննադատության առարկա էր դարձել ՀԿերի շրջանում: Մասնավորապես` հասարակական կազմակերպությունները շատ դժգոհ էին պարտադիր տարեկան հաշվետվությունը ներկայացնելու պահանջից, որը նրանք համարում էին իրենց գործերին պետական միջամտությունը ուժեղացնելու քայլ:

Հայերեն

Հայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Պապոյան

Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ

Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում

Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման ժամանակ