ԵՏՄ տարածքում տնտեսական տարին հեշտ չի լինի. Տատյանա Վալովայա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրներում տնտեսական և ՀՆԱ-ի աճի ցուցանիշները 2015 թվականին կարող են զիջել նախորդ տարվա ցուցանիշները: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիաի անդամ, նախարար Տատյանա Վալովայան` ընդգծելով, որ 2016-ին կանխատեսում է տնտեսական ճգնաժամի հաղթահարում:

«Հասկանալի է, որ այս տարի տնտեսական աճը և ՀՆԱ-ի մակարդակը կզիջեն նախորդ տարվա ցուցանիշները: Գուցե դա վատ չէ, որովհետև երբեմն ավելի լավ է տնտեսական աճի որոշակի նվազում, հետո կտրուկ թռիչք, քան թե մի քանի տարի շարունակ աճի ցածր մակարդակ: Իսկ տնտեսական տեսանկյունից միությունում տարին հեշտ չի լինելու, սական կարծում եմ, որ 2016 թվականը ելք կլինի տնտեսական այս ճգնաժամից»,- ասաց Վալովայան:

ԵՏՀ կոլեգիայի անդամը խոսեց նաև այս տարի Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալների նվազման վերաբերյալ` նշելով, որ հիմա վերլուծում են դրա պատճառները: «Բացի երկու երկրների ցուցանիշները, պետք է նայել նաև համաշխարհային շուկաների միտումներին: Եթե այդ ամենը մի կողմ թողնենք, ապա տնտեսական ցուցանշները ևս բարեհաջող չէին նախորդ տարի: Կարծում եմ` հայկական բիզնեսն արդեն 2016 թվականին կկարողանա օգտվել այն առավելություններից, որ տալիս է միությունը»,- հավելեց նա:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կկնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Ավելի վաղ, 2014 թ. մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ ստացավ 2015 թ. հունվարի 1-ից:

Հայերեն

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները