Քաղաքականություն

Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը նույնպես  պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասի տեղեկությունը տեղադրվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Այս տարվա մարտի 26-ին իսպանական մեկ այլ քաղաք` Պինտոյի քաղաքապետարանը լիագումար նիստի ժամանակ միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտել օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները:2015-ին լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում