Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է կայացել

2 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է կայացել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի` Իսպանացիների հուշարձանին կից հրապարակում արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոսուրյանի ղեկավարությամբ մարտի 28-ին տեղի է ունեցել «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնաժողովի և Արգենտինայում ՀՀ դեսպանության կողմից, Բուենոս Այրեսի կառավարության Մարդուիրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղարության հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա են եղել Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, Բուենոս Այրեսի կառավարության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, արգենտինահայ համայնքային կառույցների, Արգենտինայի քաղաքական, մշակութային, գիտական և ակադեմիական լայն շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մոցարտի, Վերդիի, Աստոր Պիացցոլայի, Ալբերտո Խինաստերայի, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի ստեղծագործությունները:

Արգենտինայի Երիտասարդական պետական և Կույրերի պետական երգչախմբերի կատարմամբ հնչել է Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում