Թուրք դեսպանի ելույթի ժամանակ արգենտինահայերը թռուցիկներ են բաժանել

2 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում Թուրքիայի դեսպանը Թաներ Կարակասի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2015թ.» ելույթի ժամանակ Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների ասոցիացան թռուցիկներ է բաժանել կոնֆերանսի մասնակիցներին` ներկայացնելով Թուրքիայի արտաքին քաղաքականության իրական պատկերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia-ն, թռուցիկներում երիտասարդները գրել են, որ թուրք-ադրբեջանական լոբբին շարունակում է սուտ քարոզչություն տարածել եւ Թուրքիայի պետական գործիչը կեղծ տեղեկատվություն է ներկայացնում այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Երիտասարդները մանրամասներ են ներկայացրել 2013թ. Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին` շեշտելով, որ այդ ժամանակ 11 ցուցարար էր սպանվել, 8 հազար մարդ վիրավորվել էին, եւս 3 հազարը-ը` ձերբակալվել: «Հետեւաբար խոսել այդ երկրում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կամ խոսքի ազատ արտահայտման հնարավորության մասին անհնար է: 2014թ. սեպտեմբերին Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեցին, թե 2015թ. սերտ համագործակցելու են որպեսզի կարողանան չեզոքացնել Հայոց ցեղասպանության լեգենդը: Թուրքիայի Սահմանադրության 301 հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում այն անձանց նկատմամբ, ովքեր բացահայտ հայտարարություններ են անում թուրքական կառավարության դեմ: Թուրքիան աշխարհում ամենաշատ ազատազրկված լրագրողներ ունեցող պետությունն է: Էրդողանի կառավարությունը հասավ նրան, որ 2014թ. ընտրությունների ժամանակ արգելափակեց youtube-ն ու twitter-ը»,- ասված է թռուցիկներում: Արգենտինահայ երիտասարդները հիշեցրել են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է երրորդ երկրի պատճառով եւ հայտարարել, որ սահմանը կբացի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրավունքից եւ միակողմանի զիջումների կատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Հայերեն English Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին