Դիարբեքիրի հայկական եկեղեցու կամարների ներքո հայկական երաժշտություն կհնչի

2 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի հայկական եկեղեցու կամարների ներքո հայկական երաժշտություն  կհնչի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին հիշատակի միջոցառումներ տեղի կունենան Դիարբեքիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haberdiyarbakir.com-ը:Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի մարդու իրավունքների կազմակերպության և Մեծ Բրիտանիայում գործող Կոմիտաս ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում:

Ապրիլի 23-ին նախատեսված հիշատակի արարողությանը մասնակցելու համար Դիարբեքիր է գալու համաշխարհային ճանաչում ունեցող հայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, ով մասնակիցների ներկայությամբ կկատարի հայ երաժիշտների ստեղծագործություններ:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն: Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում