Իրավունք

ՌԴ սահմանապահները կասեցրել են Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մուտքը Հայաստան

1 րոպեի ընթերցում

ՌԴ սահմանապահները կասեցրել են Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մուտքը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մոտ հայտաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին վարչությունից,Մեղրու մաքսատան աշխատակիցների հետ իրականացրած համատեղ ստուգման ընթացքում, ԻԻՀ քաղաքացու ճամպրուկում նրանք հայտնաբերել են գաղտնարան, որում եղել է երկու կիլոգրամ ընդհանուր քաշով բյուրեղային սպիտակ փոշու պարունակությամբ չորս փաթեթ (ենթադրաբար` մետամֆետամինն):

Ներկա պահին՝ Մեղրիի մաքսատան աշխատակիցները միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգային գործողությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում