Քաղաքականություն

Իսպանիայի Պինտո քաղաքում Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի Պինտո քաղաքում Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպմամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Իսպանիայի Պինտո քաղաքում մարտի 26-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի անդամներին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը:

Ցուցադրությունն ուղեկցվել է հայկական դուդուկի և երգերի կենդանի կատարումներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում