Վրաստանի վարչապետը նախագահի ելույթը կլսի հեռուստատեսությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ խորհրդարանում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ամենամյա ելույթի ընթացքում իր ներկայությունը պարտադիր չԷ, նշելով, որ նրան կարող Է լսել հեռուստատեսությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրաստանի նախագահը խորհրդարանում ելույթ Է ունենալու մարտի 31-ին: «Ես կարծում եմ, որ ընդհանրապես կարիք չկա դա դրամատիկ գույներով ներկայացնել, մանավանդ որ այսօր Վրաստանի բնակչությանը չի հետաքրքրում՝ Ղարիբաշվիլին կգնա խորհրդարան, թե ոչ… Իհարկե, մենք լսում ենք միմյանց, ես նախագահի ելույթը կլսեմ մեծ հաճույքով, բայց պարտադիր չԷ, որ ես լինեմ խորհրդարանի շենքում, ես կարող եմ լսել հեռուստատեսությամբ: Մեզնից յուրաքանչյուրն իր գործն ունի»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին մարտի 26-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

Միաժամանակ նա նշել Է, որ դա անհարգալից վերաբերմունքի դրսեւորում չԷ:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր մշտապես փորձում են պատկերն այնպես ներկայացնել, իբր նախագահի եւ վարչապետի միջեւ ինչ-որ հակամարտություն կա:

«Ես ձեզ հավատացնում եմ՝ ոչ մի հակամարտություն, առավել եւս անձնական բնույթի ոչ մի հակամարտություն մենք չունենք»,-հայտարարել Է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաեւ հիշեցրել Է, որ, Վրաստանի Սահմանադրության նոր մոդելի համաձայն, նախագահի լիազորություններն զգալիորեն կրճատված են:

«Հիշեցնեմ՝ մենք այլ իրականության մեջ ենք ապրում. ունենք նոր Սահմանադրություն, որի համաձայն Վրաստանի նախագահն այլեւս գործադիր իշխանությունը ղեկավարող անձ չԷ»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

Մարտի 23-ին Վրաստանի նախագահի վարչակազմը կոչ Է արել երկրի խորհրդարանին՝ գործադիր եւ դատական իշխանության, ինչպես նաեւ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հրավիրել օրենսդիր մարմնում Գեորգի Մարգվելաշվիլիի ամենամյա ելույթին:

Հիշեցնենք, որ 2014 թվականին կառավարությունն անտեսել Էր նախագահի կարգավիճակում Գեորգի Մարգվելաշվիլիի առաջին ելույթը խորհրդարանում:

Հայերեն Русский

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար