Հայոց ցեղասպանության ողջ դաժանությունը պատկերող լուսանկարները` օնլայն ցուցադրությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության լուսանկարների թեմայով օնլայն ցուցադրություն է ներկայացնում իր կայքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայոց ցեղասպանության իկոնիկ նկարներ» բաժնում տրվում է ոճրագործության ողջ պատկերը` արտաքսում, մասսայական սպանություններ, սով, ավեր ու թալան, որոնք ցուցադրվում են մեզ հասած լուսանկարների միջոցով:

«Առաջին արտաքսումը. գերմանական երկաթուղին, ամերիկյան հիվանդանոցն ու Հայոց ցեղասպանությունը» խորագրի ներքո տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից արված լուսանկարներն են, որ ցույց են տալիս Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ճակատագիրը:

Ցուցադրության մի հատվածն էլ կարևորում է Մայր Աթոռի մեծ դերակատարությունը Հայոց ցեղասպանության դաժանությունը տեսած հայերին աջակցության գործում: Ինչպես նաև համաշխարհային առաջնորդների ուշադրությունը Հայոց ցեղասպանության վրա ուղղելու Գևորգ 5-րդ կաթողիկոսի ջանքերը:

«Հայոց ցեղասպանության վկաները. լուսանկարներ գերմանական և ավստրոհունգարական օրինախախտների կողմից» բաժնում ներկայացված են լուսանկարներ, որոնք կատարել են Թուրքիայի դաշնակից երկրների զինվորականները: Չնայած թուրքական իշխանությունները խստորեն հետևում էին, որ հայերի և քրիստոնյա այլ ազգերի նկատմամբ կատարվող բռնությունները չլուսանկարվեին, դաշնակից գերմանական բանակում, սակայն, եղան զինվորականներ, որոնք գաղտնի նկարահանեցին այն ամենը, ինչ կատարվում էր հայերի հետ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա