Իսպանալեզու El País հայտնի օրաթերթը հոդված է նվիրել Հայոց ցեղասպանության տարելիցին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի խոշորագույն օրաթերթերից մեկը` El Pais-ն, իր կայքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հոդված է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստան. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագիրը կրող հոդվածում լրագրող Անտոնիո Էլորզան համակողմանիորեն ներկայացրել է Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմները և հայերի տեղահանությունները սիրիական համակենտրոնացման ճամբարներ` նշելով, որ «ցեղասպանություն» եզրի հեղինակ Ռաֆայել Լեմկինը այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: « Հայերի ողբերգությունը լիովին համապատասխանում է Լեմկինի տված նկարագրությանը: Դա քրեական գործողությունների փաթեթ էր, որի նպատակն էր բնաջնել մի ողջ ժոովրդի»,- նշում է թերթը: