Քաղաքականություն

Հայրենական մեծ պատերազմում ընկածների հուշարձանները մեր սրբություններն են. Հովիկ Աբրահամյան (ամբողջական տարբերակ)

9 րոպեի ընթերցում

Հայրենական մեծ պատերազմում ընկածների հուշարձանները մեր սրբություններն են. Հովիկ Աբրահամյան (ամբողջական տարբերակ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում տոնել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 70-ամյակը:

-Հովիկ Արգամի, խնդրում եմ պատմեք՝ Հայաստանում ի՞նչ միջոցառումներ են ծրագրված Մեծ հաղթանակի հոբելյանի առթիվ:

-Հաղթանակի եւ խաղաղության օրը՝ Մայիսի 9-ը, պետական տոներից մեկն է մեր հանրապետության օրացույցում: Դա նաեւ նշանակալի ամսաթիվ է հայ ժողովրդի պատմության մեջ, որը հոգեհարազատ է մեզանից յուրաքանչյուրին: Հայերը ԽՍՀՄ-ի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ ուս ուսի տված մասնակցել են ֆաշիզմի դեմ հերոսական ճակատամարտին, իրենց արժանի ավանդը ներդրել Հաղթանակի հասնելու գործում:Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում կռվել են հայ ժողովրդի 600 հազար որդիներ: Կազմավորվել են 6 հայկական ազգային դիվիզիաներ, որոնք փառապանծ մարտական ուղի են անցել Կովկասի նախալեռներից մինչեւ Բեռլին: Ցուցաբերած արիության ու խիզախության համար Հայաստանի հարյուրից ավելի ներկայացուցիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ խիզախ օդաչու Նելսոն Ստեփանյանը (1913-1944) եւ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը (1897-1982) այդ բարձրագույն կոչմանն արժանացել են կրկնակի: 27 մարդ դարձել Է Փառքի շքանշանի լրիվ ասպետ:Մենք իրավամբ հպարտանում ենք նաեւ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի (1894-1967), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի (1906-1977), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (իսկական անունը՝ Արմենակ Խանփերյանց, 1902-1950), մեր հայրենակիցների թվից գրեթե 80 գեներալների ու ծովակալների մարտական փառավոր վաստակով: Նրանց թվում են՝ օդաչուներ, հրետանավորներ, զինագործներ, շինարարներ, հետախույզներ, հակահետախույզներ, բժիշկներ, ռազմական այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ: Հայերն արիաբար մարտնչել են պարտիզանական ջոկատներում, հակահիտլերյան կոալիցիայի գծով դաշնակիցների բանակներում:Հաղթանակի գործում հսկայական ավանդ են ներդրել թիկունքի աշխատավորները՝ արդյունաբերական ձեռնարկությունների բանվորները եւ գյուղատնտեսության աշխատողները, Հայաստանի մտավորականության ներկայացուցիչները: Բավական է հիշել, որ պատերազմի դաժան տարում՝ 1943 թվականի նոյեմբերին, Երեւանում հիմնադրվեց հանրապետության Գիտությունների ակադեմիան:

-Հայ ժողովուրդն ինչպես և Խորհրդային միության մյուս ժողովուրդները պատերազմի տարիներին կրել է բազմաթիվ զոհեր, սակայն մենք բոլորս գոյատևեցինք ու հաղթեցինք:

-Սա տոն է, ինչպես հնչում է հայտնի երգում, արցունքներն աչքերին. քանի որ շուրջ շուրջ 300 հազար մարդ ճակատից չի վերադարձել Հայաստան: Պատերազմի դաժան կրակը գործնականում այրել է յուրաքանչյուր հայ ընտանիքի, որում էլ չսպասեցին ամուսնու, հոր, որդու, եղբոր վերադարձին: Օրերս իմ գլխավորությամբ կազմավորվել է Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի հոբելյանական հանձնաժողովը: Հանձնաժողովը մշակում է տոնական միջոցառումների ծրագիր:Իհարկե, մեր բոլոր միջոցառումների կենտրոնում կլինի պատերազմի վետերանը՝ ռազմիկը, ով անցել է կրակի միջով թշնամու դեմ արյունալի մարտում, վիրավորվել և վնասվածքներ ստացել, սակայն վերապրել, կանգնել մեր պատմության բոլոր աղետների առջև: Չենք կարող կանգնեցնել ժամանակը. այսօր վետերանների տարիքը փոքր չէ, ամենաերիտասարդ վետերանի տարիքն այս տարի կբոլորի 90-ը և նրանք հատուկ հոգատարության, ուշադրության և աջակցության կարիք ունեն: Մայիսի 9-ին Հայաստանի ողջ ղեկավարության և հասարակության, Զինված ուժերի ներկայացուցիչների և ուժային այլ կառույցների, ողջ դիվանագիտական կորպուսի հետ կայցելենք Երևանի «Հաղթանակե զբոսայգի, ուր տարբեր տարիքի մարդիկ ծաղկեպսակներով և ծաղիկներով անշեղորն անցնում են արդեն 7 տասնյակ տարի: Այնտեղ Անհայտ զինվորի շիրիմին այրվում է Հավերժական կրակը: Անհայտ զինվորի աճյունը տեղափոխվել է Մալգոբեկ քաղաքի եղբայրական գերամանատնից և վերահուղարկավորել 45 տարի առաջ՝ 1970 թվականի մայիսի 9-ին: Հենց Մալգոբեկում է 1942 թվականի հոկտեմբերի 17-ին արյունալի մարտերում ստացել մարտական մկրտություն Կարմիր Բանակի 89-րդ Հայկական հետևակային դիվիզիոնը, որը 1943 թվականի հունվարի 1-ին ազատագրել է այդ քաղաքը, իսկ հետագայում ստացել Թամանյան անունը:

-Հայաստանում և՛ պետությունը, և՛ ժողովուրդը ակնածանքով են վերբերվում զոհված ազատամարտիկների հիշատակին…

-Գործնականորեն Հայաստանի յուրաքանչյուր գյուղում, էլ չասած քաղաքների մասին, կանգնեցված են Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձաններ, որոնք, պետք է նշեմ, որ Կառավարության որոշմամբ ընդգրկված են պատմական և մշակութային հուշարձանների պետական ցանկում և պահպանվում են պետության կողմից: Դրանք մեր սրբավայրերն են, որոնց նկատմամբ վերաբերմունքը, անկախ ժամանակից, հարգալից: Հոբելյանի կապակցությամբ անցկացվելու են համերգներ, ցուցադրություններ, պոեզիայի և հիշատակի երեկոներ, պատերազմի վերաբերյալ ֆիլմերի դիտումներ, հեռուստահողորդումներ: Ինչպես Հաղթանակի յուրաքանչյուր տարեդարձի, այս տարի ևս Հայփոստը մարելու է խորհրդանշական նամականիշեր: Պատերազմի վերտերանների և տարեց անձանց խնամքը մշտապես գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության ներքո, և բնականաբար, ոչ միայն հոբելյանական տարիներին:

-Արդյո՞ք նախատեսվում է հիշատակի միջոցառումներ անցկացնել երիտասարդների, դպրոցականների համար:

- Մեծ հաղթանակի հոբելյանը լավ առիթ է ժամանակակից երիտասարդ սերնդին պատմելու իրենց նախնիների ռազմական սխրանքների, Ֆաշիզմի տապալման և այդ «դարչնագույն ժանտախտիցե Եվրոպայի ազատագրման գործում նրանց պապերի ունեցած ներդրման մասին: Ուստի Հայաստանի դպրոցներում և բուհերում, Հայկական բանակի զորամասերում կանցկացվեն «Սխրանքի և հիշատակի դասերե, հանդիպումներ տեղի կունենան վետերանների հետ, որոնց ընթացքում կներկայացվի Մեծ հաղթանակի պատմական նշանակության, դրան հասնելու գործում ԽՍՀՄ ժողովուրդների վաստակի, զինվորների դժվար ապրուստի մասին:

Այս տարի հայ ժողովուրդը ոգեկոչում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի զոհն է դարձել 1.5 մլն մարդ: Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը: Մենք կարծում ենք, և այդ մասին մի քանի անգամ նշել է մեր երկրի Նախագահը, որ հնարավոր կլիներ խուսափել 20-րդ դարի շատ ցեղասպանություններից և Հոլոքոստից, եթե ժամանակին դատապարտված լիներ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը: Ցանականում եմ հիշեցնել, որ 1939 թվականին իր գեներալներին Լեհաստանի գրավմանն ուղարկելիս Հիտլերն ասել է. «Առանց խնայելու սպանե'ք տղամարդկանց, կանանց և երեխաներին, մի' անհանգստացեք հետևանքների մասին: Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածների մասինե: Այդ հրեշավոր մեջբերումը նշվել է Ֆաշիստական Գերմանիայի նախկին ղեկավարների դեմ իրականացվող Նյուրնբերգի միջազգային դատավարության ժամանակ:

-Հայաստանի կառավարությունը ի՞նչ է պատրաստվում անել Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար հաղթանակի 70-ամյա հոբելյանի նախաշեմին:

-Մենք անվարձահատույց պարտական ենք մեր վետերաններին, մեր ավագ սերնդին, և ինչ էլ անենք նրանց համար, քիչ կլինի: Իհարկե, մենք փորձում ենք նրանց կոնկրետ օգնություն ցուցաբերել: Չնայած բյուջետային սահմանափակ հնարավորություններին` մենք անում ենք ամեն ինչ, որ օգնենք նրանց: Դա վերաբերում է ինչպես նրանց սոցիալական ապահովությանը, այնպես էլ առողջապահական հարցերին:

Հարցազրույցը` Տիգրան Լիլոյանի (Երևան, ՏԱՍՍ)

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Քաղաքականություն

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Քաղաքականություն

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Քաղաքականություն

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում