Քաղաքականություն

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

3 րոպեի ընթերցում

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Լեո Սարգսյան» և «Մարալ Մելքոնյան-Ավետիսյան» կրթական ծրագրերի երիտասարդները ԱՄՆ Կոնգրեսում երկու օրվա ընթացքում հանդիպել և հայկական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկել են Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների։

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հավելելով, որ քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը և Կոնգրեսում ադրբեջանական լոբբիին հակազդումը։ 

Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է հայ դատի հանձնախմբի երիտասարդները կրում էին վերնաշապիկներ, որոնց վրա պատկերված էին Ադրբեջանի կողմից ապօրինի բանտարկված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարները՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով ընդհանուր առմամբ հայտնի քսաներեք գերեվարված անձանց ազատ արձակման խնդրին։

Հաղորդվում է, որ երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ձեռնարկել անմիջական գործողություններ՝ ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև ներքին օրենսդրության կիրառմամբ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։ 

Ըստ աղբյուրի՝ երիտասարդներն այնուհետև ցուցադրական կերպով շարվել և ողջունել են Կոնգրեսի աշխատակիցներին, ովքեր մասնակցում էին Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված ճեպազրույցին՝ այդ կերպ հիշեցնելով Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի մասին: Երիտասարդների մոտ առկա է եղել պաստառ, որի վրա պատկերված են եղել հայ պատանդների լուսանկարները։

«Ադրբեջանական ճեպազրույցը համակարգել էր Ադրբեջանի կառավարության համար ԱՄՆ-ում գրանցված «օտարերկրյա գործակալ» Էզրա Ֆրիդլանդերն, ով, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների, տարեկան 500 հազար դոլար է ստանում Կոնգրեսում ադրբեջանամետ քաղաքականությունն առաջ մղելու համար», - տեղեկացրել է Հայ դատի գրասենյակը: 

Վերջինիս հաղորդմամբ՝ երիտասարդների հետ հանդիպումից հետո կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ի իր միկրոբլոգում գրել է. 

«Ոգեշնչված եմ՝ հանդիպելով ամերիկահայերի նոր սերնդին, ովքեր պաշտպանում են Արցախի արդարությունը և Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված հայ գերիներին ազատելու անհրաժեշտությունը։ Այս ռազմագերիների թվում է Դավիթ Բաբայանը, ում հետ ես հանդիպել եմ իմ գրասենյակում՝ Ադրբեջանի կողմից նրա անօրինական առևանգումից մեկ տարի առաջ»: 

Բացի այդ, Հայ դատի հանձնախմբի երիտասարդական պատվիրակությունը Կոնգրեսի անդամներին կոչ է արել անհապաղ քննարկել և ընդունել մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելուն։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Հայաստան

ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Մարզեր

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում