Քաղաքականություն

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

«Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերությունները, հիմնված լինելով փոխադարձ հարգանքի և վստահության վրա, ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կհարստացնենք համագործակցության օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում