Գլենդեյլի անվանի երաժիշտները համերգով կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
1 րոպեի ընթերցում

ԳԼԵՆԴԵՅԼ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի երեք անվանի երաժիշտներ մարտի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգ կտան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով Pasadena Star-News պարբերականը, Լոս Անջելեսի օեպրային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Ռոբերտո Քանին, դաշնակահար Արմեն Գուզելյանը և թավջութակահար Ռուսլանը Բիրյուկովը առաջին անգամ միասին հանդես կգան և կկատարեն Առնո Բաբաջանյանի և Շոստակովիչի գործերը: Հասույթի մի մասը կտրվի Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմին:
Կարդացեք հոդվածը` English