Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը պատշաճ կերպով ներկայացված կլինի ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը պատշաճ կերպով ներկայացված կլինի ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կարող են փորձաքար դառնալ հայ-թուրքական հարաբերություններում եւ այդ հարցի առավել զգայուն ասպեկտների համար: Տեսակետը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայինն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, դեսպանը շեշտեց, որ պետք է լինի հստակ քաղաքական կամք` համատեղ անդրադառնալու ողբերգական էջերին: «Բարի կամքը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հնարավորություն է եւս մեկ անգամ անդրադառնալու Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: ԵՄ-ն կոչ է անում շարունակել աշխատել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սատարել, խրևախուսել կողմերին, շարունակել հանձնառու մնալ առանց նախապայմանների հարաբերությունների աջակցությանը»,- ասաց Հրիսթեան` հավելելով, որ ԵՄ-ն այդ հարաբերությունների կարգավորման համար կիրականացնի երկու միլիոն եվրո արժողությամբ ծրագիր, որի նպատակն է նպաստել վստահության կայացմանը, մարդկանց միջեւ շփումներին, տնտեսական, մշակութային կապերի խթանմանն ու հավասարակշռված տեղեկատվության տարածմանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը` դեսպանը նշեց, որ Եվրահանձնաժողովի նախագահը չի կարողանա ապրիլի 24-ին գալ Հայաստան, բայց Եվրահանձնաժողովը պատշաճ մակարդակով ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում: «Մենք հիշում ենք այն, ինչ տեղի ունեցավ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, չենք մոռանում այն ցավն ու տառապանքը, որ ապրել են մարդիկ: Միլիոնավոր եվրոպացիներ կիսում են այդ ցավը եւ կմիանան ձեզ 100-րդ տարելիցի միջոցառումներին»,- եզրափակեց Հրիսթեան;

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում