Սփյուռք

Մեթյու Քարանյանն ապրիլին կներակացնի իր «Պատմական Հայաստանը 100 տարի անց» ուղեցույցը

1 րոպեի ընթերցում

Մեթյու Քարանյանն ապրիլին կներակացնի իր «Պատմական Հայաստանը 100 տարի անց» ուղեցույցը

ԳԼԵՆԴԵՅԼ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ, գրող, լուսանկարիչ Մեթյու Քարանյանն ապրիլի 16-ին Գլենդելում կներկայացնի իր «Պատմական Հայաստանը 100 տարի անց. Անի, Կարս և Արևմտյան Հայաստանի վեց նահանգները» ուղեցույցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Մասիս փոստ»-ը, ուղեցույցում ընդգրկված են 125 քարտեզ և գունավոր լուսանկար: Լուսանկարների մի մասը 100 տարվա պատմություն ունի:

Ցեղասպանությունից մեկ դար անց հայերի պատմական հայրենիքը անհայտ է աշխարհի մեծ մասին: Պատմական Հայաստանում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող հուշարձանները կամ ոչնչացվել են, կամ օգտագործվել այլ նպատակներով: Սակայն կան նաև շատ հուշարձաններ, որ, չնայած այդ ամենին, պահպանվել են: Ուղեցույցն ընթերցողին կծանոթացնի հայկական հնագույն հայրենիքի պատմության և մշակույթի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում