Շարմազանովն արձագանքել է Տեր-Պետրոսյանի ուղերձին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջազգային հանրությանն ուղղված` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձին: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության երկու կարևորագույն անկյունաքարերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: «Եվ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, աշխարհում ավելանում են թե' երկրները, թե' կառույցները, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Դրա վառ ապացույցը միայն վերջին տասնօրյակում եվրոպական 4 կառույցների՝ այն է Եվրոպական Ժողովրդական կուսակցության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի, ՀՀ-ԵՄ միջխորհրդարական հանձնաժողովի ու վրոխորհրդարանի բանաձևերն են, որտեղ խստագույնս դատապարտվում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը: Բայց արի ու տես, որ կան գործիչներ, ովքեր զբաղեցրել են շատ բարձր պաշտոն, եղել են իմ երկրի առաջին նախագահի պաշտոնում և այսօր հանդես են գալիս մի ուղերձով, որն այսօր մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անվանել հայոց պետականության շահերը սպասարկող ուղերձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ծանոթացել է Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ուղերձին՝ ընդգծելով, որ այն կանվանի հայոց պահանջատիրության «թաղման» ուղերձ: Շարմազանովի խոսքով՝ այդ ուղերձով նա թաղում է հայոց պահանջատիրությունը

«Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության գաղափարախոսության հիմնական անկյունաքարերից մեկը ՀՀ-Արցախ-Սփյուռք միասնությունն է: Տեր-Պետրոսյանն իր ուղերձի 9-րդ կետում ասում է՝ դե գիտեք, ինչ կա, Սփյուռքի գործն է Ցեղասպանությունը կընդունեն, թե չեն ընդունի, նրանք իրենց երկրների հետ թող աշխատեն: Սա հակասում է մեր միասնությանը»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա նաև շեշտեց, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկը պահանջատիրությունն է, ինչի արդյունքում բազմաթիվ են երկրները, որոնք ոչ միայն դատապարտում են Ցեղասպանությունը, այլ նաև ժխտողականության դեմ օրենքներ են ընդունում: «Մարդը 11-րդ կետում գրում է` մենք հանձն ենք առնում եվրոպական կառույցների առջև ու ասում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտեք: Այսինքն, գնում ասում ենք՝ կապ չունենք, հանկարծ Ցեղասպանությունը չճանաչեք: Մենք արդեն 5 տարի ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ, և Թուրքիան ԼՂ կարգավորման գործընթացքում որևէ կապ չունի, իսկ Տեր-Պետրոսյանն իր 13-րդ կետում փոխկապակցվածություն է ընդունում: Հարգելի՛ պարոն առաջին նախագահ, հասկանում եմ, որ լուսանցքում հայտնվելը, քաղաքական թոշակառուի կարգավիճակ ունենալը դաժան է, սակայն ընդունեք, որ պետական շահերի սպասարկումը շատ կարևոր է: Պետք չէ նման հայտարարություններով հանդես գալ: Դա չի բխում մեր պետության շահերից»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջազգային հանրությանն ուղղված ուղերձ է հրապարակել:

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ