Լիբանանի լրատվամիջոցներն անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

2 րոպեի ընթերցում

Լիբանանի լրատվամիջոցներն անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: Հատուկ այդ առիթով լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան և Արցախ՝ մոտիկից հետևելու և արձանագրելու 100-ամյա տարելիցի պատմական տարելիցի առիթով կայանալիք միջոցառումներին: Լիբանանյան «Էլ-Բի- Սի» հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել Հայաստանի և հատկապես Արցախի Հանրապետության մասին: Լրագրող Էդմոն Սիսինի հարցերին պատասխանելով՝ Արցախի ազատամարտին ու ԼՂՀ այժմյան իրավիճակի մասին հայտարարության են արել Արցախի թեմի առաջնորդն ու պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Լիբանանցի մեկնաբանները թե' քաղաքական, թե' վերլուծական կողմերով անդրադարձել են Թուրքիայի կատարած ոտնձգություններին ու դավադիր քաղաքականությանը: Քաղաքական մեկնաբան Ժոզեֆ Աբու Ֆադելը «Օ-Թի-Վի» հեռուստաալիքով իր զրույցի ընթացքում խոսել է1915թ. Հայոց Ցեղասպանությաւն, ինչպես նաևԹուրքիայի դավադիր քաղաքականության մասին, որի շրջանակում Անկարան սատարում է հավատադրժողական ահաբեկչական խմբավորումներին

Աշրաֆիեի «Էյ-Բի-Էս» համալիրում տեղի ունեցած միջադեպի առիթով բազմաթիվ քննադատություններ են հնչել թուրքական դեսպանատան պաշտոնյաների կոպիտ պահվածքի համար:

Մարտի 18-ի երեկոյան, Բեյրութում դաշնակցական երիտասարդների և թուրքական դեսպանատան անվտանգության ուժերի միջև ընդհարում է տեղի ունեցել: Դաշնակցական երիտասարդների՝ ԼԵՄ-ականների և ԶՈՄ-ականների 60 հոգիանոց խումբը բողոքի ցույց է կազմակերպել Բեյրութի «Էյ-Բի-Սի. Աշրաֆիե»հանրախանութի կինոյի սրահի մուտքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված «Սոն Մեքթուփ» (Վերջին նամակը) թուրքերեն ժապավենի ցուցադրությունը: Այն Գալիպոլիի ճակատամարտի մասին էր, որի 100-ամյակն օգտագործելով՝ թուրքական արտաքին քաղաքականությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից և Թուրքիայի կատարած ոճիրից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում