Կանադայում Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովներ են անցկացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում մարտի 18-ին և 20-ին, համապատասխանաբար Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում, կազմակերպվել են «Ցեղասպանություն. կանխարգելումից արդարություն» խորագրով գիտաժողովներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովները կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից:

Մոնրեալում գիտաժողովը տեղի է ունեցելհռչակավոր «ՄկԳիլ» համալսարանում: Բանախոսներն են եղել մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների ուսումնասիրությունների ոլորտներում հայտնի հետազոտողներ Փայամ Ախավանը, Անրի Թիերիոն և Ֆրենկ Չոքը: Գիտաժողովի մասնակիցների թվում են եղել Ողջակիզումը և Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած անձինք, ներկայացուցիչներ Մոնրեալի հունական, ուկրաինական, հնդկացիական և այլ համայնքներից: Քննարկված թեմաներից են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության հարցը, մասնավորապես, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործը, ինչպես նաև միջազգային հանրության դերը ցեղասպանությունների կանխարգելմանն գործում:

Տորոնտոյում գիտաժողովը կազմակերպվել է Տորոնտոյի համալսարանի «Վիկտորիա» քոլեջում: Բանախոսներն են եղել Ջերմեյն ՄքԿալպինը, Ֆաթմա Գոչեքը և Անրի Թիերիոն: Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող տասնամյակներում ակնկալվող զարգացումները, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը 18-21-րդ դարերում: Ուղերձներով հանդես են եկել ցեղասպանությունների ուսումնասիրության Սարա Քորնինգի կենտրոնի, եզդիական համայնքի, ինչպես նաև տարբեր իրավապաշպան կառույցների ներկայացուցիչներ:

Գիտաժողովները լայնորեն լուսաբանվել են կանադական մամուլում:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ