Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված հուշ-երեկո

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված հուշ-երեկո

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի թանգարանի շենքում` Կարլռուհեի պատմական ամրոցում, մարտի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպվել է Կարլսռուհեի քաղաքապետարանի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկու, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի կողմից:

Միջոցառումն սկսկվել է ամրոցի մուտքի առջև մոմավառության արարողությամբ և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով: Ներկաներին ողջույնի խոսքով են դիմել Կարլսռուհեի փոխքաղաքապետ Յան Քոյֆլայնը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Ելույթով հանդես է եկել Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը:

Գերմանաբնակ հայ ջութակահար Անի Աղաբեկյանը և օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը ներկաների համար կատարել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում