Միջազգային

Խարկովի մարզում յագուարը հարձակվել Է 26-ամյա կնոջ վրա

1 րոպեի ընթերցում

 Խարկովի մարզում յագուարը հարձակվել Է 26-ամյա կնոջ վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանի մասնավոր գազանանոցում յագուարը հարձակվել Է 26-ամյա կնոջ վրա, որը մաքրում Էր նրա մեծավանդակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Տուժածին տեղափոխել են վերակենդանցման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում Է կայուն ծանր. նա վերք Է ստացել գլխի ծոծրակի մասում: Նախնական տվյալներով՝ գազանանոցի աշխատակցուհին մոռացել Է փակել գիշատչի վանդակի դուռը: ՊրեսՕրգ-ի տվյալներով՝ կինը մեծավանդակը մաքրում Էր՝ երաժշտություն լսելով ականջակալներով:

Յագուարի հարձակվելուց հետո դատախազությունը քրեական վարույթ Է սկսել առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու հոդվածով: Սույն հոդվածը պատիժ Է նախատեսում հինգից մինչեւ ութ տարվա ազատազրկում: «Հետաքննության ընթացքը գտնվում Է Խարկովի մարզի դատախազության վերահսկողության ներքո»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Թե այս գործով ով Է հանդես գալիս որպես կասկածյալ, չի ճշտվում:

Միջադեպը տեղի Է ունեցել «Պարուս-Մաքսի» հանգստի մասնավոր հանգրվանի տարածքում, որտեղ, բացի յագուարից, պահվում են շուրջ տասն այլ կենդանիներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում