Շվեյցարիայի ԱԺ պատվիրակությունն ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե Շվեյցարիայի Համադաշնությունից ովքեր են ներկա գտնվելու Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀայաստանումՇվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն ասաց, որ ներկա դրությամբ ճշտվում է պատվիրակության կազմը: «Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա պաշտոնական պատվիրակության կազմը: Սակայն ներկա դրությամբ կարող եմ հայտարարել, որ Շվեյցարիայի խորհրդարանը բավական մեծ պատվիրակությամբ ներկա կգտնվի Ծիծեռնակաբերդում»,- ասաց Գասերը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Գասերն ասաց, որ ինչպես վեց տարի առաջ, այնպես էլ այժմ պատրաստակամ է միջնորդի դեր կատարել:

«Շվեյցարիան պատրաստակամ է, եթե կողմերը ցանկություն հայտնեն հարաբերությունների նորմալացման համար: Սերտ կապի մեջ ենք թե՛ թուրքական, թե՛ հայկական իշխանությունների հետ: Իրազեկ ենք Հայաստանի ղեկավարության վերջին որոշման մասին առ այն, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից, սակայն անգամ այդ փաստը հաշվի առնելով` կարծում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները լավագույն միջոցն են երկու երկրների հարաբերությունների նորմալացման համար»,- ասաց Լուկաս Գասերը:

Ապրիլի 24-ին հիշատակվում է Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստան կժամանեն բազմաթիվ պատվիրակություններ աշխարհի տարբեր պետություններից: Հայաստան այցելելու մասին հայտարարություններ են արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա