Հայոց ցեղասպանության տարելիցը ազդակ է թուրքերին` մաքրվելու եւ ապաշխարելու. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ դրանից հետո հայ ժողովուրդը շատ կարեւոր առաքելություն ունի կատարելու. պետք է ցավին բալասան գտնի եւ միաժամանակ խաղաղություն ու բարություն տարածելով` աշխարհի ժողովուրդներին ետ պահի ցեղասպանություններից: Պատգամը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում սրբազանը շեշտում է, որ առաջին հերթին հայ ժողովուրդը պետք է համախմբվի, ավելի հզորանա եւ կարողանա վերահաստատել պատմական արդարությունը: «Ազգովի պետք է պայքարենք այդ նպատակին հասնելու համար: Պատմական արդարության վերականգնումը անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլ աշխարհի բոլոր ժողովուրդներին, որպեսզի մարդկության դեմ հանցագործությունները այլեւս չկրկվեն: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, խաղաղություն ենք ցանկանում եւ պետք է պայքարենք խաղաղության հաստատման համար: Սա է մեր ազգի ցանկությունը: Դրա համար պետք է ջանք թափել»,- ասում է սրբազանը` հավելելով, որ յուրաքանչյուրն իր հնարավորության եւ կարողության սահմաններում պետք է նպաստի պետության կայացմանն ու այդ գաղափարի իրականացմանը:

«Ցավին դիմագրավելու լավագույն բալասանը` ջանքեր գործադրել, որպեսզի այն չկրկնվի: Ոչ թե սեւեռվենք այդ ցավի վրա, այլ հասկանանք, թե ինչպես ամոքենք այդ ցավը: Մենք պետք է դարմանողի դերում լինենք: Մեր ներկայի ու ապագայի մասին մտածենք, սերունդների կրթության մասին հոգանք: Դժբախտությունը պետք է մեզ օգնի, որ կյանքի դասերից սովորենք: Այո, ցեղասպանության մեղավորը մենք չենք, բայց այն մեզ հետ է կատարվել, մենք պետք է հասկանանք` ինչո՞ւ եւ ինչպե՞ս է դա տեղի ունենում, ի՞նչ անենք, որ դրանք այլեւս չկրկնվեն»,- ասում է սրբազանը` հավելելով, որ կյանքի դասերից դեռ սովորում ենք:

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը պետք է ազդակ հանդիսանա նաեւ թուրքերի համար: Թուրքերը պետք է կարողանան ճշմարտությանը նայել եւ թոթափել այդ լուծը: «Դա իրենց հոգեբանության վրա էլ է ազդում. ի վերջո դժվար է գիտակցել, որ նախնիներդ ցեղասպան են: Նրանք պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը հենց իրենց համար: Նրանք պետք է հասկանան, որ ճանաչելով չեն պարտվում, ընդհակառակը մաքրվելու են, ապաշխարելու: Մենք պետք է այդ գիտակցությունը հասցնենք նրանց: Նրանք պետք է իրենց պատմությունը, իրենց անունը մաքրեն հանուն իրենց սերունդների»,- ասում է սրբազանը` հավելելով, որ վաղ թե ուշ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ պետք է լինի հաշտություն:

«Մենք կողք կողքի ենք ապրում, պետք է հաշտվենք, խաղաղ ապրենք, այլ տարբերակ չունենք: Մի՞թե ավելի լավ բան կա, քան խաղաղությունը: Մենք պատերազմով ենք անցել, գիտենք խաղաղության գինը եւ հասկացել ենք, որ ամենասարսափելի երեւույթը` բռնությունն է: Պետք է խաղաղ ապրենք: Աշխարհին այսօր միայն խաղաղություն է պակասում, չարն արթուն է, բարի ուժերն էլ պետք է արթուն լինեն»,- ասում է սրբազանը` հավելելով, որ այս առումով հայ ժողովուրդը պետք է օրինակ ծառայի մարդկության համար:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ