The Glendale News-Press-ի խմբագրությունը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին

1 րոպեի ընթերցում

The Glendale News-Press-ի խմբագրությունը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The Glendale News-Press պարբերականի խմբագրությունն իր աջակցությունն է հայտնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևին և հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման մղվող պայքարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցի խմբագրական կազմը հոդվածով խրախուսել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ և բանաձևի համահեղինակ Ադամ Շիֆին, ինչպես նաև մյուս օրենսդիրներին` շարունակելու իրենց պայքարը, մինչև հասնեն հաջողության:

«Տեղակայված լինելով Եվրոպայի և Ասիայի հատման կետում` Թուրքիան, անտարակույս, կարևոր աշխարհառազմավարական նշանակություն ունի: Սակայն մեր երկրի առաջնորդները չեն կարող թույլ տալ, որ երկկողմ հարաբերությունները վնասելու վախը խանգարի նրանց ուղղելու նման անարդարությունը»,- գրում է պարբերականը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության տարելիցից զատ դժվար թե ավելի հարմար ժամանակ լինի, որպեսզի ԱՄՆ առաջնորդները հստակ և բարձր խոսեն Հայոց ցեղասպանության իրողության մասին` պահանջելով Թուրքիայի իրշխանություններից հետևել իրենց օրինակին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում