Բրիտանիայի Համայնքների պալատը մարտի 23-ին քննարկում կունենա Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները մարտի 23-ին կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է BBC-ի եկող շաբաթվա անոնսում: Միջազգային լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը պատգամավորները հավաքվելու են Բրիտանիայի ժամանակով 14:30-ին քննարկելու Ներքին գործերի նախարարությանը (Home Office) առնչվող հարցեր: Ապա Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ, Բրիտանիայի Առողջապահության նախկին նախարար Փոլ Բուրստովը կներկայացնի նոր օրինագիծ` «Ծխախոտ արտադրողների արտադրողական պատասխանատվության» մասին, որին կհետևի պետբյուջեի քննարկումների եզրափակիչ փուլը: «Օրը կեզրափակվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ քննարկմամբ` Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ստեֆըն Փոունդի առաջնորդությամբ»,- հայտնում է BBC-ին: