Քաղաքականություն

Վրացի խորհրդարանականը Ցեղասպանության չճանաչումը պայմանավորում է Թբիլիսիի և Անկարայի հարաբերություններով

1 րոպեի ընթերցում

Վրացի խորհրդարանականը Ցեղասպանության չճանաչումը պայմանավորում է Թբիլիսիի և Անկարայի հարաբերություններով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դոլիձեի կարծիքով` Վրաստանի խորհրդարանը մոտ ապագայում չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա պատճառն այն է, որ դա շատ նուրբ հարց է, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վրացագետ Ալիկ Էրոյանցը: «Դոլիձեի խոսքով` Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչումն իրականություն չի դառնում հիմնականում Թբիլիսի-Անկարա առկա հարաբերությունների համատեքստում: Փաստորեն, վրացի պատգամավորը բացահայտ ընդունում է, որ վերոնշյալ հարցում իրենք առաջնորդվում են Թուրքիային չնեղացնելու քաղաքականությամբ, ինչն, ըստ էության, քաղաքական բնութագիր ունի: Ի դեպ, 2011թ.-ի մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը, երկար-բարակ չմտածելով, միաձայն ընդունեց չերքեզների ցեղասպանությունը:

Հ. Գ. Վրաստանի Խորհրդարանի հայազգի պատգամավորները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այն դատապարտող բանաձև են նախապատրաստում, որը շուտով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը»,- գրել է վրացագետը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում