Լեհ ճանաչված հրապարակախոսը Վարշավայում Ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել

1 րոպեի ընթերցում

Լեհ ճանաչված հրապարակախոսը Վարշավայում Ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշնսկեգոյի անվան համալսարանում մարտի 19-ին տեղի է ունեցել Լեհաստանում ճանաչված հրապարակախոս, եկեղեցական և հասարակական գործիչ Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկու դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Դասախոսությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, համալսարանի հարյուրից ավելի ուսանողներ և դասախոսներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բանախոսը ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը, անդրադարձել հայերի մի մասի Լեհաստան տեղափոխվելուն և Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, որից հետո խոսել է Հայոց ցեղասպանության նախապատմությունից` ներկայացնելով դրա էությունն ու ծրագրավորումը: Հեղինակն անդրադարձել է նաև Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացին, ինչպես նաև ներկայացրել է Լեհաստանի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու խաչքարերը: Դասախոսության վերջում Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկին պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում