Քաղաքականություն

Լոս Անջելեսի Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու խաչմերուկը կկոչվի «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու խաչմերուկը կկոչվի «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մարտի 18-ին միաձայն հաստատել է Հոլիվուդ Բուլվար-Վեսթերն Ավենյու փողոցների խաչմերուկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» անվանելու վերաբերյալ միջնորդությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Մասիս փոստը», միջնորդությունը ներկայացրել էր քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ' Ֆարելը: Այն նախատեսում էր նաև հիշատակի մշտական նշաններ տեղադրել տարածքում:

Քվեարկության ժամանակ Օ' Ֆարելը նշել է «Փոքր Հայաստան» թաղամասում բնակվող հազարավոր ամերիկահայերի և ամեն տարի իրականացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման երթերի մասինˋ հավելելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Առաջարկում եմ այս հրապարակի խաչմերուկը հայ ժողովրդի դժբախտության մշտական հիշեցումը դարձնելˋ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանությունը վերապրածներին»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում