Կոնգրեսական Ռոբերտ Դոլդը Կոնգրեսում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Դոլդը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է արել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 18-ին խոսելով կրոնական ազատությունների խնդրի մասին` կոնգրեսականը հատկապես կարևորել է այն` աշխարհում տեղի ունեցած ոճրագործությունների համատեսքտում:

«Պարո´ն խոսնակ, այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի ընթացքում օսմանյան թուրքերը համակարգված բնաջնջել են 1.5 միլիոնից ավելի հայերի և քրիստոնյա փոքրամասնությունների: Այս ցեղասպանությունը փաստ է և չի կարող անտեսվել, այն ամրագրված պատմություն է: Թուրքիան, սակայն, երբեք չի ընդունել իր պատասխանատվությունը և շարունակում է թաքնվել մարդու իրավունքների ոտնահարումների իր բռնի մարտավարության ետևում: ԱՄՆ 42 նահանգներ (ԱՄՆ Հարավային Դակոտան, 2015թ. փետրվարին ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը, դարձավ 43-րդ նահանգը-խմբ.) և ՆԱՏՕ-ի մեր դաշնակից 11 պետություններ ճանաչել են Թուրքիայի առաջատար դերակատարությունն այս ոճրագործություններում: Այս մարմինը դեռ նոր պետք է այդպես անի: Ցեղասպանության շարունակական ժխտողական քաղաքականությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում` ավելի հավանական դարձնելով ապագա ոճրագործությունների հնարավորությունը: Իր ռազմական առաջնորդներին հրահանգելով հարձակվել Լեհաստանի վրաˋ Ադոլֆ Հիտլերն ասել է. «Վերջիվերջո, ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»: Պարո´ն խոսնակ, ժխտելով այս հանցագործությունների գոյությունըˋ մենք հող ենք նախապատրաստում դրա կրկնության համար: Մենք պետք է միանանք միջազգային հանրությանը և միաձայն դեմ դուրս գանք այս ցեղասպանության դեմ»,- դիմելով Կոնգրեսին` ասել է Ռոբերտ Դոլդը: Նա նաև իր գործընկերներին կոչ է արել ընդունել «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմարտության բանաձևը», որն, օրենսդիրի խոսքով, աներկդիմի ուղերձ կլինի աշխարհին, որ Կոնգրեսը «երբենք չի մոռանում զոհվածներին և ոչ էլ հանդուրժում է մարդու իրավունքների որևէ չարաշահում»:

Կոնգրեսականի համոզմամբˋ բանաձևը հնարավորություն կտա նաև մեկընդմիշտ վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը:

Հայերեն English Русский

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը