Անկարայի քաղաքապետը Թուրքիային Ցեղասպանությունը ընդունելու կոչ արած Ջեմ Օզդեմիրին հայ է անվանել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրի` Թուրքիային արված կոչերը հայ-թուրքական սահմանը բացելու, Ցեղասպանությունը ճանաչելու և Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ դուր չեն եկել թուրքական շրջանակներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24.com.tr-ը, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը այս առնչությամբ ռասիստական գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Գրառման մեջ Գյոքչեքը խնդրել է Ջեմ Օզդեմիրին պարզաբանել` արդյոք նրա ծագման մեջ կան հայկական արմատներ:Անկարայի քաղաքապետի կողմից նման ռասիստական գրառում անելը ապացուցում է, որ Թուրքիայում «հայ» որակումը շարունակում է դիտարկվել որպես վիրավորանք և անարգանք:

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Երևան կատարած այցելությա ժամանակ ոչ միայն կոչ էր արել Գերմանիային ու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև կարծիք էր հայտնել, որ քայլ առաջ կլինի Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի բացումը: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նա նշել էր, որ նման քայլերի ձեռնարկումը բխում է հենց Թուրքիայի շահերից:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա