ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է կոնգրեսականների ներկայացրած բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է կոնգրեսականների ներկայացրած բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հայտարարություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականնների կողմից մշակված բանաձևի վերաբերյալ: Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը Կոնգրեսի առջև ներկայացրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամներ` հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոնը: Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ առաջարկել են իրենց աջակցությունը:

«Մենք ողջունում ենք այս բանաձևի մշակումը: Աջակցում ենք այս նոր, եկկողմանի մոտեցումը` պահպանելու համար տարածաշրջանային խաղաղությունը, պաշտպանելու Հայաստանը և կանխելու ապագա դաժանությունները: Արդարության վրա հիմնված այս նորարարական մոտեցումը ԱՄՆ նոր քաղաքականության կոչ է անում: Այն արտացոլում է ամերիկյան արժեքները եւ նաեւ ճանաչում, որ մեր ազգային շահերը կարող են ծառայել նրան, որ Թուրքիայի կողմից վերջ դրվի ճշմարտության աղավաղմանը և նպաստի այս հարցի միջազգայնորեն կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ:

Բանաձևի ընդունման պարագայում դրա հեղինակներն ու կողմնակիցները կանցկացնեն մամուլի ասուլիս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում