Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրներում ցուցահանդես անցկացնելն աննախադեպ իրողություն էր. Շարմազանով

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրներում ցուցահանդես անցկացնելն աննախադեպ իրողություն էր. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթյան երկրներում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսների շնորհիվ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հասարակական-քաղաքական շրջանակներն առնչվել են Հայոց ցեղասպանության դատապարտման գաղափարին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:«Էստոնիան ու Լատվիան չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այդ երկրներում ցուցահանդեսի անցկացումն աննախադեպ իրողություն էր: Ցուցահանդեսի օրերինգտնվում էին պատգամավորներ, ովքեր հրապարակային հայտարարություններով էին հանդես գալիս: Այս երեք երկրներում արդյունքները տեսանելի էին, քանի որ Բալթյան երկրների հասարակական-քաղաքական շրջանակները խոսում էին Հայոց ցեղասպանության դատապարտման մասին: Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում ադրբեջանաթուրքական համայնքը դա հանգիստ չէր ընդունում, ուստի շնորհակալություն այդ երկրներին իրենց հետևողականույան համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա տեղեկացմամբ` իրենք համաձայնություն են ձեռք բերել Լատվիայի գործընկերների հետ, որ նրանք պետք է քննարկեն Հայոց ցեղասպանության դատապարտման հայտարարության առաջարկ: «Լատվիայի խորհրդարանական խմբի ղեկավարը ցուցահանդեսի ժամանակ նաև նշեց, որ քանի դեռ իրենք չենք դատապարտել Հայոց ցեղաասպնությունը, ամեն օր վտանգ կա, որ Եվրոպայում ու աշխարհի տարբեր կողմերում կկրնկնվեն ցեղասպանություններ»,-ավելացրեց ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով Լիտվային, Շարմազանովը շեշտադրեց այն հանգամանքը, որ այդ երկիրը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ ունի խորհրդարանական բարեկամության խումբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: «Այդ խմբի անդամները նշեցին, որ պետք չէ լռել, պետք է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար ու այդ պայքարում միայնակ չենք, իրենք մեզ հետ պայքարելու են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ»,-հավելեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ողջ անձնակազմին` ցուցահանդեսն անցկացնելու իրենց ջանքերի համար: Եվ հույս հայտնեց, որ նմանատիպ ցուցահանդես կանցկացվի նաև Կիպրոսում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով Բալթյան երկրներում էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում