Քաղաքականություն

Հեյդի Հաուտալան կարևորում է «Եվրանեսթ»-ի ԽՎ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը

1 րոպեի ընթերցում

Հեյդի Հաուտալան կարևորում է «Եվրանեսթ»-ի ԽՎ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան կարևորում է վեհաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձևի ընդունումը:

Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Հաուտալան ընդգծեց, որ «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումեր նիստի ընթացքում գերազանց աշխատանք է կատարվել, ընդունվել են մի շարք կարևոր բանաձևեր: «Շատ եմ կարևորում այն բանաձևը, որը մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Մենք նիստի աշխատանքները սկսելուց առաջ այցելել ենք նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, իսկ երեկ ընդունեցինք բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Հեյդի Հաուտալան նաև նշեց, որ վեհաժողովի լիագումար նիստում ընդունվել են մի շարք այլ բանաձևեր, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերության երկրների համագործակցության ընդլայնմանը:

«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձևին կողմ են քվեարկել 33, դեմ՝ 4 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում