Ապրիլից աշխարհով մեկ կմեկնարկի #AG արշավը

1 րոպեի ընթերցում

Ապրիլից աշխարհով մեկ կմեկնարկի #AG արշավը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Birthright Armenia ծրագիրը ապրիլի 1-ից համացանցում սկսում է #AG արշավը՝ բարձրաձայնելու համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արշավի շրջանակներում աշխարհով մեկ տարածվելու են «A & G» ժամանակավոր դաճվածքներ և համացանցում #AG հաշթագով տեղեկատվություն՝ աշխարհին ավելի լայն թափով բարձրաձայնելու համար Հայոց ցեղասպանության իրողությունը:

Արշավին միանալու համար օգտատերերը պետք է համացանցում տեղադրեն իրենց լուսանկարները` #AG, #AG1915 և #AG10 հաշթագերով:

Արշավը ծրագրվում է ակտիվ իրականացնել Հայաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Քուվեյթում, Իրանում, Թուրքիայում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում