Ստամբուլի «Բիլգի» համալսարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանս

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի «Բիլգի» համալսարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ  կոնֆերանս

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրների գիտնականները հանդիպելու են Ստամբուլի «Բիլգի» համալսարանում «Հայոց ցեղասպանությունը. հայեցակարգեր եւ համեմատական հեռանկարները» (The Armenian Genocide: Concepts and Comparative Perspectives) խորագրով կոնֆերանսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Armenian Project 2015» նախագծի կայքը, կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 26-ին. այն կկազմակերպեն Բիլգի համալսարանը և լոսանջելեսյան Կալիֆորնիայի համալսարանը:

Կոնֆերանսը մեկ շաբաթ տեւողությամբ, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների մի մասն է, որոնք կազմակերպում են Ստամբուլի «Բիլգի» համալսարանը, Թուրքիայի պատմության հիմնադրամը, Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի Ժամանակակից հայ պատմության ամբիոնը:

«Սա շատ լավ հնարավորություն է ողջ աշխարհի գիտնականների համար` բարձրաձայնելու Հայոց ցեղսապանությանը վերաբերող փաստերն ու պատմությունը», - ասել է «Բիլգի» համալսարանի պատմության ամբիոնի ղեկավար Բյուլենթ Բիլմեզը:

Կոնֆերանսի մասնակիցների թվում են լինելու Նորման Նայմարքը, Ջեյ Ուինթերը, Դիրք Մոզեսը, Մյուջ Գոչեկը, Քեթի Կարմայքլը, Կեյթ Ուաթենփոն և այլոք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում