Քաղաքականություն

Եվրանեսթ ԽՎ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև ընդունեց

1 րոպեի ընթերցում

Եվրանեսթ ԽՎ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև ընդունեց

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև ընդունեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեց 33, դեմ` 4 պատգամավոր:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն էր ներկայացրել հայկական պատվիրակությունը: Բանաձևը ներկաների քննարկմանը ներկայացրեց Եվրանեսթ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

Մինչ քվեարկությունը ելույթ ունեցող բոլոր պատվիրակները կարևորեցին բանաձևի ընդունումը՝ ընդգծելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը մարդկության դեմ ծանր հանցագործություն է, և հակավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն:

Նիստի ընթացքում «Եվրանեսթ» ԽՎ-ն ընդունեց բոլոր հանձնաժողովների զեկույցները, ինչպես նաև «Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձևը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում