Քաղաքականություն

Եվրանեսթ ԽՎ պատվիրակությունը քննարկում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

2 րոպեի ընթերցում

Եվրանեսթ ԽՎ պատվիրակությունը քննարկում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մարտի 17-ին տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում եւ քննարկում հայկական եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների միջեւ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, գործունեությունը եւ ներկայիս քաղաքական ու տնտեսական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում:

Այնուհետեւ ներկայացվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները: Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստանում է մարտի 15-ից եւ հանդիպումներ է ունեցել երկրի ազդեցիկ քաղաքական գործիչների հետ:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական համաժողով է, որը նպատակ ունի նպաստել Եվրամիության եւ Արեւելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացմանը եւ խորացնել տնտեսական ինտեգրումը:

Եվրանեսթը փորձում է նպաստել Արեւելյան գործընկերության ամրապնդմանը, զարգացմանն ու տեսանելիությանը, որպես մի հաստատություն, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության եւ մոնիտորինգի համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում